ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հունիսի 11-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 383.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 438.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0223 դրամով և կազմել 4.8642 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.77 դրամով և կազմել 517.2 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 195 դրամով և կազմել 41126 դրամ: