Հունիսի 10-ին Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը, Արա Աբրահամյանի գլխավորությամբ, այցելել է Մոսկվայում ՀԱԵ տաճարային համալիր և հանդիպել է թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոսին: Պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրենց ցինիզմով աննախադեպ ոտնձգությունների ֆոնին:
Ռուսաստանի հայերի միությունում համոզված են, որ մեր քրիստոնեական հավատքի և եկեղեցու շնորհիվ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է գերագնահատել, մեզ հաջողվել է հաղթահարել դժվարին պատմական փորձություններ և պահպանել սեփական ինքնությունը:
Հայ Առաքելական Եկեղեցին միակ պահպանված ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և փրկել պետականությունը: