Foto

Երևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած

Հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։00-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Նիկոլայ Հ․-ն իր վարած «Lexus» մակնիշի և 40-ամյա Էդգար Բ․-ի վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։