Foto

Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 4-10-ը (2025թ.):


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 4-ին, 8-ին և 9-ին


Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 7-ին

Արաբկիրում՝ հունիսի 6-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ հունիսի 4-ին, 9-ին և 10-ին,

Կենտրոնում՝ հունիսի 4-ին և 9-ին,

Շենգավիթում՝ հունիսի 10-ին,

Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։