Foto

Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին, որդիներին ու հարսին հրավիրել են Դատախազություն

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանը 2025թ․ հունիսի 13-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ռ․ Մկրտումյանին և ընտանիքի անդամներին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ռոմա Մկրտումյանից բացի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նաև որդիները՝ Ռաֆայել և Գևորգ Մկրտումյանները և հարսը՝ Տաթևիկ Մկրտումյանը։