ՀՀ տարածքից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու ազդանշաններ Երևանի կողմից չեն եղել: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազային, դրա հնարավոր դուրսբերման մասին Երևանից որևէ ազդանշան չենք ստացել։ ՀՀ պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակայնորեն, որ նման հարց օրակարգում չկա»,-նշել է դիվանագետը:
«Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանում, և՛ ողջ Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է: Բազայի տեղակայումն ու գործունեությունը կարգավորվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ փաստաթղթերով»,-նշել է Զախարովան: