Foto

Բալիմինայում խռովարարները այրում են տներ ու մեքենաներ

Հյուսիսային Իռլանդիայի Բալիմինա քաղաքում անկարգությունները շարունակվել են երկրորդ գիշեր։ Հարյուրավոր դիմակավորված ցուցարարներ հարձակվել են ոստիկանության վրա, այրել տներ ու մեքենաներ։ Ընդհանուր առմամբ վնասվել է 32 ոստիկան, որոնցից 17-ը՝ վերջին գիշերվա ընթացքում։ Անկարգությունները բռնկվել են մի աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով կազմակերպված բողոքի ակցիայից հետո։ Երկու 14-ամյա պատանիներ, որոնց մեղադրանքները թարգմանվել են ռումիներեն, արդեն կանգնել են դատարանի առաջ։ Գործը հետաձգվել է մինչև հուլիսի 2-ը։


Ոստիկանությունը դեպքը դիտարկում է որպես ռասայական հողի վրա կատարված հանցագործություն՝ նշելով, որ կրակոցներ են արձակվել ռումինացի և այլ ազգությունների ընտանիքների տների վրա։ Որոշ բնակիչներ Բրիտանիայի և Ֆիլիպինների դրոշներ են փակցրել իրենց տների վրա՝ հարձակման չենթարկվելու համար, հայտնում է Reuters-ը։

Հինգ մարդ արդեն ձերբակալվել է։ Հինգշաբթի լույս գիշերը քաղաքում այրվել են մեքենաներ, մեկ տուն ամբողջությամբ վնասվել է, իսկ մեկ ոստիկան ուշաթափվել է՝ հրդեհաշիջման վայրում ծխից շնչահեղձ լինելուց հետո։ Բրիտանիայի կառավարությունն ու տեղական իշխանությունները խստորեն դատապարտել են բռնությունները՝ նշելով, որ «մոբային բռնությունը փլուզում է հասարակության հիմքերը»։

lurer.com