Foto

Ջոբ Բելինգհեմը դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ. պաշտոնական

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Սանդերլենդից»: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականը։

Ջոբ Բելինգհեմը, որին ցանկանում էին նաև «Այնտրախտը» և «Լայպցիգը», ընտրել է այն ակումբը, որտեղ իր եղբայր Ջուդ Բելինգհեմը խաղացել է մինչև «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելը։

Չեմպիոնշիփի անցած մրցաշրջանում 19-ամյա Ջոբ Բելինգհեմը խաղացել է 43 խաղ, որոնցում խփել է չորս գոլ, կատարել երեք գոլային փոխանցում և օգնել թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա՝ փլեյ-օֆֆ փուլ անցնելով։

«Բորուսիան» մրցաշրջանն ավարտել է Բունդեսլիգայի չորրորդ տեղում՝ 34 տուրում վաստակելով 57 միավոր: «Բավարիայից» հետ տարբերությունը կազմել է 25 միավոր։