Foto

Սեյրան Օհանյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու համար: 

«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։

Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»,-գրել է նա։