Foto

Համեմի սերմերի 7 օգտակար հատկությունները. ինչու է այն «ոսկե» համեմունքների ցանկում

Համեմի համ ու հոտ սիրողներն այն օգտագործում են աղցանների եւ ճաշատեսակների մեջ՝ չիմանալով, որ այդ խոտաբույսը ունի նաեւ բուժական հատկություն՝ իր մեջ պարունակող եթերայուղի եւ ճարպայուղերի շնորհիվ: Առավել օգտակար է խոտաբույսի սերմը, որն ունի լեղամուղ, հակաթութքային, ցավազրկող, վերքերն ամոքող, մարսողական գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն: Օգտագործվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանի հիվանդությունների, թութքի, վերքերի, նյարդային գրգռվածության եւ հիստերիայի բուժման ժամանակ:

- Համեմը ունի մի շարք օգտակար հատկություններ. դրա եթերային յուղերը և բաղադրիչները, այդ թվում՝ դոդեցենալը, պայքարում են սալմոնելայի, աղիքային և միզուղիների վարակների դեմ։

- Հարուստ է հակաօքսիդանտներով (տոկոֆերոլներ, քվերցետին, տերպինեն), այն ամրապնդում է իմունային համակարգը, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, ճնշում է ուռուցքի աճը և պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից և դերմատիտից։

- Համեմի քսերմերը պահպանում է սրտի առողջությունը՝ իջեցնելով արյան ճնշումը և «վատ» խոլեստերինը։

- Խթանում է ախորժակը և կարգավորում է ստամոքս-աղիքային տրակտը։

- Պաշտպանում է ուղեղը. կանխում է նյարդային բջիջների վնասումը, նվազեցնում է Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների առաջացման ռիսկը։

- Օգնում է վերականգնել ուժերը հոգնածությունից հետո, հանգստացնում է նյարդերը, նվազեցնում է դյուրագրգռությունն ու անհանգստությունը։

- Կա ևս մեկ նրբերանգ։ Համեմը ակտիվացնում է արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնող ֆերմենտները, ինչը օգտակար է շաքարախտի կանխարգելման համար։

Համեմը ներառված է վերքերի բուժման քսուքների, խոլերետիկ և ստամոքսային հավաքածուների կազմում։

Ժամանակակից հետազոտությունները իսկապես տպավորիչ են։ Համեմի դարավոր օգտագործումը ստացել է գիտական ​​​​հիմնավորում։