Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան լուրջ կվերաբերվի Ստամբուլում կայանալիք բանակցությունների ընթացքում հնարավոր հրադադարի պայմանների վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Պեկինում «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» համաժողովի շրջանակներում։
Ռուդենկոն նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկրորդ փուլի ընթացքում ռուսական կողմը կառաջարկի իր հուշագիրը, որը, մասնավորապես, կարտացոլի հնարավոր հրադադարի պայմանների հետ կապված հարցեր։
«Դա հիմք կդառնա բանակցությունների համար։ Եվ մենք հույս ունենք, որ ուկրաինական կողմը լրջորեն կվերաբերվի դրան»,- ասել է Ռուդենկոն։