Բազմաթիվ անգամ
ասել եմ և կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը համամարդկային չարիք է և նրա վարած արտաքին
ու ներքին քաղաքականության կործանարար հետևանքները կրելու են ոչ միայն Հայաստանն ու
հայ ժողովուրդը, այլև՝ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ժողովուրդները: Մի առիթով նաև
ասել՝ հիմնվելով վերլուծություններիս վրա, որ Փաշինյանը լինելու է մեր տարածաշրջանում
Ռուսաստանի վրա կրակվող վերջին փամփուշտը: Դրանից հետո է, որ աշխարհը հատելու է բոլոր
կարմիր գծերն ու ամեն ինչ վերածվելու է մեծ քաոսի՝ անկանխատեսելի հետևանքներով:
Բացատրեմ.
Աշխարհի բոլոր
պրագմատիկ վերլուծաբաններն ու կոնֆլիկտոլոգները Ռուսաստանի դեմ հնարավոր լրացուցիչ
ռազմաճակատ են դիտարկում նախ Հարավային Կովկասը, ապա Մերձբալթիկան: Այս հերթականությունը
պայմանավորված է նրանով, որ մերձբալթյան ճակատը կակտիվանա Ռուսաստանին բացառապես վճռորոշ
հարված հասցնելու նպատակով, երբ վերջինս արդեն չի կարողանա ստրատեգիական հարված հասցնել
փաստացի ՆԱՏՕ-ի տարածքներին:
Իսկ ինչպե՞ս
ակտիվացնել Հարավային Կովկասը, երբ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան կամ
Իրանը չեն համարձակվում հատել իրենց պարտադրված կարմիր գծերը: Այդ երկրները նույնիսկ
գնում են իրենց պետականության համար ցավալի որոշումների, միայն թե չդառնան հնարավոր
մեծ պատեարազմի ձգանը, թեև այնքան էլ դեմ չեն, որ այն լինի: Օրինակ Վրաստանը ետ է կանգնում
իր եվրոպական հեռանկարներից, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բավական սերտ տնտեսական
և քաղաքական կապեր է պահում Ռուսաստանի հետ: Ադրբեջանը, որ հնարավարություն ունի հեշտությամբ
ռազմական հաջողությունների հասնել Հայաստանի նկատմամբ և նույնիսկ մեր տարածքի մոտ
250-300 քառ. կմ-ն օկուպացրել է, չի շարունակում իր ներխուժումը, թեև սահմանային լարվածությունը
պահում է: Իրանն էլ իր հերթին փորձում է բանակցել Միացյալ Նահանգների հետ՝ իր միջուկային
ծրագրի շուրջ, ատամները սեղմելով՝ հանդուրժում է Սիրիայում և Լիբանանում իր դաշնակից
ուժերին հսցված ծանր հարվածների հետ, միայն թե չմտնի ակտիվ պատերազմական փուլ՝ ի վնաս
իր ազգային շահերի և կրկին ի վնաս Ռուսաստանի:
Այս շարքում
միայն Հայաստանի իշխանություններն են, որ «սև կարապի» (անսպասելի փորձանքի) կարգավիճակում
են: Նիկոլ Փաշինյանին Հայաստանի գոյությունը, անկախ իր սահմանների չափերից, կամ պետք
է, որպեսզի այստեղ հավերժ կառավարի, կա՛մ բոլորովին պետք չէ, որպեսզի պատասխանատվության
չենթարկվի իր դավաճանական գործողությունների համար: Այսինքն միայն Հայաստանի ղեկավարն
է, որ պատրաստ է դառնալ այն վերջին փամփուշտը, որ կկրակվի Ռուսաստանի դեմ՝ մեծ պատերազմ
ու ռազմաճակատ բացելու համար: Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը
բացահայտ գործում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի տիրույթում և բրիտանական հատուկ ծառայությունների
ինստրուկտաժով, ամենևին էլ դեմ չէ նրանց պատասխանատվությունը վերցնել իր ուսերին և
հրահրել մի իրավիճակ, որը կարող է պայթեցնել տարածաշրջանը: Արդյունքում մեծ պատերազմը
կլինի, բայց ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ նույնիսկ Իսրայելն ու Պակիստանը ոչ մի
ֆորմալ մեղավորություն չեն ունենա, բայց կստանան ձեռքերի ազատություն և պատերազմի լեգալիզացիա
(օրինականացում):
Իսկ ի՞նչ կստանա
դրանից Նիկոլ Փաշինյանը:
Երկու հնարավոր
ելք կա նրա համար.
1. Ստանալ իշխանություն Երևանով և իր շրջակայքով
մի «պետությունում»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պրոտեկտորատի տակ
2. Վերացնել հայկական պետականությունը և Բաքվում
կամ Անկարայում վայելել իր դավաճանության պտուղները՝ «ծպտյալ թոշակառուի» կարգավիճակով:
Բայց մի մեծ
«բայց» կա. արդյո՞ք այդ հնարավոր մեծ պատերազմից հետո չեն լինի մարդիկ կամ պետություններ,
որոնք մի օր կպատժեն այդ ճակատագրական փամփուշտը կրակողին: Ըստ այդմ՝ ավելի լավ է դա
անել հիմա, քան հարյուր հազարավոր կամ միլիոնավոր զոհեր տալուց և ավերիչ պատերազմից
հետո: