Ջեռուցման գումարը խնդիր է… ինչպես պետք է ՀՀ քաղաքացին 34 հազար դրամի մեջ կարողանա տեղավորել իր ծախսերը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակին և հատկապես ձմեռային ամիսներին ջեռուցման հետ կապված խնդիրներին՝ բարձրաձայնելով, թե ինչ պայմաններում է քաղաքացին ստիպված կազմակերպել իր ամենօրյա ծախսերը։
Նրա խոսքով՝ 2024 թվականի տվյալներով պարենային նվազագույն զամբյուղը կազմում է շուրջ 41 հազար դրամ, մինչդեռ ամենաքիչ աշխատավարձը՝ 75 հազար դրամ։ Ստացվում է, որ քաղաքացին մոտ 34 հազար դրամի շրջանակում պետք է կարողանա հոգալ իր բոլոր մնացած ծախսերը՝ ներառյալ չնախատեսված և ջեռուցման ծախսերը։
Շիրազ Մանուկյանը խնդիրը դիտարկում է սոցիալական անհավասարության համատեքստում՝ ընդգծելով, որ այս իրավիճակին զուգահեռ իշխանության ներկայացուցիչները ստանում են բազմամիլիոնանոց պարգևավճարներ։
«Ստեղծվել է երկու իրականություն՝ գոյատևման Հայաստան և արտոնությունների Հայաստան։ Արտոնությունների Հայաստանից օգտվում է միայն իշխանական վերնախավը, իսկ գոյատևման Հայաստանում մնացել է շարքային քաղաքացին՝ առանց որևէ հստակ պատասխանների, թե ինչ ռազմավարությամբ պետք է կարողանա դիմանալ հատկապես ծանր ձմեռային ամիսներին»,– նշել է նա։
Ավելին՝ տեսանյութում։









