Foto

Արտառոց դեպք՝ Վանաձորի բանտում․ փաստաբանի մոտ հայտնաբերվել են կասկածելի թմրամիջոցներ

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր․ օր․-ի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-396 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 10-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ մուտք գործած փաստաբանների պալատի փաստաբան Վահան Այվազյանի նկատմամբ։

Աղբյուրի տեղեկություններով այդ օրը ժամը 17։00-ի սահմաններում Վ․ Այվազյանը այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ստուգման է ենթարկվել, ինչի արդյունքում նրա ձեռքին եղած պայուսակում բանտի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ էլ հայտնաբերվել են թվով 8 փաթեթներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: