Հնդկական զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը պաշտոնապես հաստատել է, որ Հնդկաստանը կորցրել է մի քանի ինքնաթիռ Պակիստանի հետ հակամարտության ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը։
«Կարևորը այն չէ, որ ինքնաթիռները կործանվել են, այլ թե ինչու են կործանվել», – նշել է Չաուհանը՝ մեկնաբանելով իրավիճակը։ Նա կտրականապես հերքել է Իսլամաբադի հայտարարությունները, ըստ որոնց՝ պակիստանյան բանակը իբր խոցել է Հնդկաստանի վեց ինքնաթիռ։ Գեներալը, սակայն, չի նշել Հնդկաստանի կորցրած օդանավերի հստակ թիվը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն հաջողվել է համոզել հակամարտող կողմերին համաձայնել հրադադարի շուրջ։ Ավելի ուշ AFP-ը հաղորդեց, որ Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են մայիսի վերջում զորքերը վերադարձնել խաղաղության ժամանակվա դիրքեր։