Foto

Ռուսաստանը պատրաստվում է փոխել Թուրքիայում իր դեսպանին

Մոսկվան պատրաստվում է փոխել Անկարայում իր դեսպանին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։


Հրապարակման համաձայն՝ Սերգեյ Վերշինինը կարող է դառնալ Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավարը։ 2018 թվականի մարտից նա զբաղեցնում էր երկրի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։

2005-2018 թվականներին Վերշինինը եղել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայիդեպարտամենտի տնօրենը։ Բացի այդ, 2011 թվականին նա նշանակվել է ՌԴ ԱԳՆ ղեկավարիմերձավորարևելյան կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ։ Այս պաշտոնը զբաղեցնելուընթացքում դիվանագետը ներկայացրել է Մոսկվան «Մերձավոր Արևելքի քառյակի» (ՌուսաստանԱՄՆՄԱԿԵվրամիությունբանակցություններում։

lurer.com