Դիլիջանը դարձել է MICE Excellence Awardsհեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր՝ շնորհիվ Meet Dilijanնախաձեռնության։
Դիլիջան քաղաքը ճանաչվել է միջոցառումներիկազմակերպման համար լավագույնարտասահմանյան ուղղություն ՝ ըստ միջազգային հեղինակություն ունեցող MICE Excellence Awards մրցանակաբաշխության։
Դիլիջանը ներկայացվել է մրցանակաբաշխությանը Meet Dilijanնախաձեռնության կողմից, որը միտված է քաղաքի զարգացմանը՝ որպես ժամանակակից MICE ուղղություն։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 29-ին՝ Մոսկվայում։ Դիլիջանն այս մրցանակին արժանացավ ոլորտի առաջատար միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում։
MICE Excellence Awards-ը հանդիսանում է բիզնես զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը, ընդգրկելով Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և ԱՊՀ երկրների կարևորագույն նախաձեռնությունները։ Այս տարի մրցույթին մասնակցել են տասնյակ երկրներ՝ Վրաստան, Ղազախստան, Սերբիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Բելառուս, ԱՄԷ, Լիտվա և այլք։ Դիլիջանը Հայաստանից միակ ուղղությունն էր, որը հասավ եզրափակիչ փուլ։
Meet Dilijan նախաձեռնությունը մեկնարկել է 2025 թվականին և կարճ ժամանակում ձեռք բերել միջազգային ճանաչում՝ Դիլիջանը ներկայացնելով որպես մրցունակ, ճկուն և նորարարական ուղղություն ոչ միայն Հարավային Կովկասում, այլև դրա սահմաններից դուրս։
Դիլիջանը, որն առանձնանում է իր մշակութային ժառանգությամբ և տպավորիչ բնությամբ, ներկայումս հանդես է գալիս նոր՝ նորարար, կայուն և ստեղծարար կերպարով՝ դառնալով միջազգային նշանակության բիզնես միջոցառումների կենտրոն։ Տավուշի մարզը, Դիլիջանի օրինակով, ձևավորվում է որպես հաջող ինտեգրման մոդել, որտեղ համադրվում են տուրիզմը, մշակույթը, բնությունն ու գործարար միջավայրը։
Այս հաջողությունը ոչ միայն հստակ ուղերձ է միջազգային գործընկերներին Դիլիջանի աճող դերի մասին, այլև վկայում է, որ Հայաստանի մարզերն իրենց ստեղծարար, կայուն և բարձրորակ բովանդակությամբ պատրաստ են դառնալ միջազգային գործընթացների լիարժեք մասնակից։
Meet Dilijan նախաձեռնությունն արդեն ձևավորել է միջազգային համագործակցության, ներդրումային հետաքրքրության և բիզնես զբոսաշրջության զարգացման ամուր հիմք՝ ստեղծելով միջավայր, որը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին։ Դիլիջանի օրինակը ապացուցում է, որ Հայաստանի տարածաշրջանները կարող են լինել համարձակ, ռազմավարական մտածողությամբ և միջազգային օրակարգ ձևավորող դերակատարներ։