Foto

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և նրա ուղևորի ինքնությունը: