Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի կրտսեր որդին՝ Մհերը դարձել է 7 տարեկան: Դերասանուհին ինստագրամյան իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:
«Ու 7 տարի առաջ ծնվեց իմ շունչը , իմ լույսը, իմ յուրահատուկը, իմ ուրիշ մոլորակը, իմ աննմանը: Ինձ համար չկան տոն օրեր, չկա մարտի 8, չկա ապրիլի 7, չեք հավատա՜, բայց Մհերս ամեն օր, ամեն Աստծո տված օր ինձ բացիկներ է նվիրում, ամուր գրկում ու սեր տալիս՝ «մայրիկ, ես քեզ սիրում եմ»...
Մհերս ամեն վայրկյան այնքան սեր է ինձ տալիս , որ չգիտեմ ոնց նկարագրեմ, ոնց չափեմ ու ցույց տամ, ուղղակի երջանիկ եմ , որ քո մայրիկն եմ...Մհեր, ես քեզ պաշտում եմ»,-գրել է Անահիտ Կիրակոսյանը: