«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․ «Արեգակնային ժայթքման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպը։
Այսօր առավոտյան Արեգակի վրա գրանցվել է M8.2 մակարդակի հզոր արեգակնային բռնկում, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04:05-ին, թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։
Այս իրադարձությունը ուղիղ համընկնում է Արեգակ–Երկիր գծի հետ, ինչն ապահովում է, որ ժայթքված նյութը կհասնի մեր մոլորակին՝ շրջանցելու հնարավորությունն ամբողջությամբ բացառելով։
Նախնական գնահատականներով՝ այս ժայթքումը կարող է առաջացնել մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։
G5 փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։
Մոդելային տվյալները վկայում են, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր արդեն վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։
Առողջապահական զգուշացում
Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ կարող են սրվել եղանակի նկատմամբ զգայուն անձանց խնդիրները։
Ռիսկի խմբում են՝
50 տարեկանից բարձր անձինք
Սրտային հիվանդություններ ունեցողները
Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները
Խորհուրդ է տրվում՝
Խմել շատ ջուր
Խուսափել սթրեսից և քնի պակասից
Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը
Հնարավորության դեպքում՝ նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը»։