Ռուսաստանի Հերոս քաղաք Տուլայում տեղի է ունեցել «Մեկ հաղթանակ-տարբեր ճակատագրեր» ամենամյա համաժողովը, որ կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը՝ ՌԴ նախագահին կից ազգամիչյան հարաբերությունների խորհրդի և Ազգությունների գործերով դաշնային գործակալության աջակցությամբ:
Միջոցառման շրջանակներում անցկացվել է համանուն կլոր սեղան, ինչպես նաև թեմատիկ տոնական համերգ: Համաժողովի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Տուլայի Հաղթանակի հրապարակում տեղադրված «Երեք սվին» հուշահամալիրի մոտ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, Հաղթանակի զորահրամանատարների հիշատակի հիմնադրամի անդամները, վետերանների և երիտասարդական հասարակական միավորումների ներկայացուցիչներ, Հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ և այլն:
Զեկուցով հանդես է եկել ՌՀՄ նախագահ, ՌԴ նախագահին կից ազգամիչյան հարաբերությունների խորհրդի նախագահության անդամ Արա Աբրահամյանը: