Foto

Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածն այսօր և վաղը փակ կլինի

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։

Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։

Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Այսօր և վաղը՝ ժամը 07.00-ից մինչև 19.00-ն, նշված ճանապարհահատվածը, նորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։