Foto

Մեր հասարակության լրջագույն մարտահրավերը. Ստեփան Դանիելյան

Կան մարդիկ, որոնք  ասոցիալ են, կամ չունեն էմպատիա, կամ սադոմազոխիզմով են տառապում։ Նման դեպքերը սոցիալական ու  հոգեկան շեղումների մասին են խոսում։


Նման մարդիկ հատուկ չեն իրենց այդպես պահում, ուղղակի բնությունն այդպես է իրենց ստեղծել, չունեն ինքնակարգավորող ունակություններ, սոցիալական նորմեր, ընդունված "լավի" ու "վատի" մասին պատկերացեւմներ։ Չունեն ու վերջ։ Դա պետք է ուղղակի դա հասկանալ ու հետեւություններ անել։


Եթե դրան գումարվում է նաեւ փոքր տարիքում դաստիարակություն չստանալը, այսինքն նրանց չեն ներարկել թե ինչը չի կարելի ասել, կամ անել, ապա պատկերն ամբողջացնում է։ Պարզ ասած, առողջ միջավայրում չեն հասակ առել։


Սակայն վիճակը բարդանում է նրանով, որ կա հասարակության մի խավ, ում համար իշխող ընտանիքի այդ պահվածքն ընդունելի է, ու նման մարդիկ մի միջավայրում են ապրում։ Դա արդեն լրջագույն մարտահրավեր է։