Foto

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 20 դեպքով 20 հարկ վճարող տուգանվել է 35 մլն դրամով: