Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին, ման է գալիս ու ոչ մի բան չի ասում։ Այսինքն ասելու բան էլ չունի: Հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Փաշինյանի մասին։
«Վարչապետի աթոռին նստած մարդուն ասում եմ՝ ի՞նչ է ուզում, բոլորը հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործունեությունից՝ բռնելով, ձերբակալելով, սուտ ասելով, վիրավորելով։
8 տարի ստելով՝ բերեց-հասցրեց ինչի՝ հողերի հանձնում, զոհեր, Ալիևին շնորհակալություն հայտնել։ Դա է իր արածը, ոչ մի բան չի կարող անել։
Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել կամ հայտնագործություն արել»,- նշել է Ծառուկյանը։









