Foto

Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը: Հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի Թեհրան այցը նպատակ ուներ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղերձներ փոխանակել։

«Կողմերը բազմիցս կարծիքներ են փոխանակել վիճելի հարցերի շուրջ, և նրանց դիրքորոշումները մերձեցել են, սակայն դա դեռևս բավարար չէ համաձայնագրի հասնելու համար։

Բանակցությունների ներկայիս փուլը կենտրոնացած է տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, հակամարտությունների դադարեցման վրա, այլ ոչ թե Իրանի միջուկային ծրագրի մանրամասն քննարկման վրա։

Պատժամիջոցների մեղմացումը և իրանական ակտիվների ապասառեցումը ներառված են քննարկվող 14 կետանոց հուշագրում, սակայն միջուկային հարցերի վերաբերյալ մանրամասն բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ փուլում»։