Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ում, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով։
Օպերատորը պնդում է, որ արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ:
Վերահսկող մարմինը արգելքի պատճառ է նշել արտադրողի կողմից արտադրանքի պարտադիր պահանջների խախտումները:









