Ռուսաստանը նպատակ ունի լիովին իրացնել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ներուժը․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը։
«Բաքվի հետ հարաբերությունները մենք կառուցում ենք 2022 թվականի փետրվարին բարձր մակարդակով ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի հիման վրա։ Մեր կողմը տրամադրված է հետևողականորեն իրագործել այդ կարևորագույն փաստաթղթի ներուժը և լուծել բոլոր հարցերը՝ փոխշահավետ ու փոխադարձ հարգանքի հիման վրա», – նշել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանից ժամանած պատվո պահակախմբերը մասնակցել են Մոսկվայի շքերթին՝ ի նշան Հաղթանակի տոնի և Սովետական Միությունում կռված ադրբեջանցի զինվորների հիշատակի։
Անդրադառնալով Ալիևի բացակայությանը՝ Զախարովան զգուշացրել է․ «Տարբեր բաներ կարող են պատահել, ժամանակացույցերը միշտ տարբեր են, սակայն չնկատել ակնհայտը՝ նույնպես սխալ է, անարդար և, ասեմ նաև, վտանգավոր»։
Աղբյուրը՝ politik.am