Foto

«Բայերի» առաջատարը մեկնել է Անգլիա, որտեղ բանակցել է մի շարք ակումբների հետ

Ըստ Bild պարբերականի՝ Գերմանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը մեկնել է Անգլիա: Այնտեղ նա հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ և բանակցություններ վարել։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա կիսապաշտպանին ուղեկցել են ծնողները։ Անգլիական ակումբները ձգտում են առաջ անցնել «Բավարիայից» Վիրցի համար մղվող պայքարում, չնայած լուրերին, որ ֆուտբոլիստը նախնական համաձայնություն է տվել մյունխենյան ակումբին։

Վիրցի պայմանագիրը «Բայերի» հետ գործում է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Transfermarkt-ը հարձակվողական ոճի կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում 44 խաղում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։