Foto

ԵՄ-ն ձգտում է ԱՄՆ-ին ներգրավել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ․ Judging Freedom

Եվրամիությունը ձգտում է ԱՄՆ-ին ներգրավել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Այսպիսի կարծիք է հայտնել Հարավարևելյան Նորվեգիայից պրոֆեսոր Գլեն Դիզենը Judging Freedom ալիքում։

Նա հայտարարել է, որ եվրոպական իշխանություններն ընդհանրապես շահագրգռված չեն բանակցություններով։

«Նրանց հիմնական նպատակն է ամերիկացիներին ներքաշել պատերազմի մեջ»,- նշել է փորձագետը։

Դիզենի խոսքով՝ Բրյուսելն այլևս ի վիճակի չէ փոխել Ուկրաինայում իրադարձությունների ընթացքը։

«Առայժմ եվրոպացի քաղաքական գործիչները կարող են միայն համատեղ լուսանկարներ անել և ուժեղ ազդանշաններ ուղարկել»,-ասել է Դիզենը։