Վարդը անվանակոչվել է Ուելսի արքայադստեր անունով՝ բնության բուժիչ ուժը ընդգծելու համար, հաղորդում է BBC-ն։
Թագավորական այգեգործական ընկերությունը (RHS) հայտարարել է, որ ծաղիկն անվանվել է «Քեթրինի վարդ»՝ մարդկանց մտավոր, ֆիզիկական և հոգևոր բարեկեցության գործում բնության դերի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Մարջանագույն ֆլորիբունդա վարդը ռահաթ լոխումի և մանգոյի բույրն ունի:
Յուրաքանչյուր վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Royal Marsden Cancer Charity-ին։ Արքայադուստրը անցյալ տարի քաղցկեղի դեմ բուժվել է Լոնդոնի արևմտյան մասում գտնվող հիվանդանոցներից մեկում։
Ուելսի արքայադուստրը հունվարին հիվանդանոց կատարած անակնկալ այցելությունից հետո նշել է, որ իր հիվանդությունը ռեմիսիայի մեջ է, և շնորհակալություն է հայտնել անձնակազմին ու վստահեցրել քաղցկեղով հիվանդներին, որ «թունելի վերջում լույս կա»։
Ըստ RHS-ի, Քեթրինի վարդն ունի գրավիչ ծաղիկներ և այն հիանալի կնայվի խառը եզրագծում, որպես ցանկապատ, մեծ տարայի մեջ կամ վարդերի ծաղկանոցում։
Ծաղկաբույլերը կարող են պարունակել մինչև 15 ծաղիկ, որոնցից յուրաքանչյուրը 8-ից 12 սմ չափի է, յուրաքանչյուր թուփ կարող է աճել մինչև մոտ 1.2 մ բարձրությամբ և 90 սմ լայնությամբ։
RHS-ի գլխավոր տնօրեն Քլեր Մաթերսոնն ասել է, որ ծաղիկը «կբարձրացնի իրազեկվածությունը այն մասին, թե ինչպես կարող են բնությունն ու այգեգործությունը օգնել բուժել»։