Foto

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ.Թրամփ

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Այդ մասին հայտնել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցած գիշերվա երկար բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են անհապաղ  ու լիակատար հրադադարի մասին»,- նշել է Թրամփը սոցիալական ցանցում իր գրառման մեջ: