Foto

ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան

Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, արդեն դադարեցվել են։ Ավագանու անդամի մանդատը փոխանցվել է Նարեկ Միրզոյանին։

Նարեկ Միրզոյանի խոսքով, «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը դաշինքից դուրս գալու դիմում էր ներկայացրել, հետո ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ էլեկտրոնային տարբերակով մեկ այլ դիմում էր ներկայացրել՝ ասելով, որ ցանկություն ունի մանդատը պահել, բայց դուրս գալ «Մեր քաղաքը» դաշինք»։

«Օրենքով սահմանված ժամկետներն ավարտված էին, այսինքն՝ համապատասխան արձանագրությունը կազմվել էր և օրենքն այլևս թույլ չէր տալիս համապատասխանաբար այն հետ վերցնել, ուստի հանձնաժողովը պարտավոր էր մանդատը փոխանցել ընտրական ցուցակի հաջորդ համարին։ Մարտուն Գրիգորյանի և մեր ավագանու հետևողական քայլերի արդյունքում հասանք նրան, որ հանձնաժողովը համապատասխան արձանագրություն կազմի ու մանդատը փոխանցի»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնել է Նարեկ Միրզոյանը։

Նրա փոխանցմամբ, Գյումրիում նախընտրական իրավիճակը կարծես թե հանդարտվել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը պետք է հաշվի նստի մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, որտեղ պարտություն է կրել։

«Բնականաբար, ՔՊ-ն Գյումրիում իր պարտությունը չի մարսում, չի ընդունում, որ իշխանազավթման փորձերից հետո Գյումրիում իշխանություն չունեն։ Փորձում է ցանկացած եղանակով ու միջոցներով շարունակել այն քայլերը, որոնց արդյունքում, կարծում են՝ կհասնեն բաղձալի նպատակին, այսինքն՝ իշխանություն կստանան Գյումրի քաղաքում։ Սա բոլորի համար էլ պարզ է։

Գյումրեցին իր ասելիքն ասել է ու քաղաքում բացառել է ՔՊ-ի կառավարումը։ Ծանոթ լինելով նախկինում ՔՊ-ի գործելաոճին, մեր բնակիչը բացասական վերաբերմունք ունի իշխանազավթման ցանկացած փորձի»,- ասել է Նարեկ Միրզոյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։