Foto

Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով

Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում են  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության
և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: 

«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1):

Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:

Հայտնաբերված իրավախախտման համար  սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: