Foto

Ռաֆինյան կրկնել է Ռոնալդուի ռեկորդը ՉԼ-ում

Երեքշաբթի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը հյուրընկալեց «Բարսելոնային» և հաղթեց 4-3 հաշվով։

«Ինտերը» ընդհանուր 7-6 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան գոլ խփեց, որը նրա 13-րդն էր ընթացիկ մրցաշարում։

Նա նաև կատարել է ինը գոլային փոխանցում, ընդհանուր առմամբ՝ 22 գոլային գործողություն։ Այսպիսով, նա կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, որը 11 տարի առաջ ևս գրանցել էր նման ցուցանիշ։