Վերականգնողական մասնագետ Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում խորհուրդ է տվել մարդկանց ավելի շատ սև թեյ խմել՝ որպես շաքարախտի դեմ կանխարգելիչ միջոց։
Ագապկինի խոսքով՝ վերջին ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ սև թեյը արդյունավետորեն կանխում է ծանր էնդոկրին հիվանդությունների զարգացումը։ Խմիչքի կանոնավոր օգտագործման դեպքում համակարգային պաթոլոգիաների զարգացման ռիսկը նվազում է 20%-ով։
Մասնագետը հավելել է, որ «բուժիչ» ազդեցությունն ապահովում է սովորական սև թեյը՝ առանց շաքարի, օշարակների, արհեստական քաղցրացուցիչների կամ համեմունքների տեսքով հավելումների։