Foto

Մխիթարյանը որդու հետ նշել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3) նշել է խաղադաշտում՝ որդու՝ Համլետ Մխիթարյանի հետ։

Հիշեցնենք, որ «ներաձուրիները» երկու հանդիպումների արդյունքում 7։6 հաշվով առավելության հասան «կապտանռանգույնների» նկատմամբ և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցեն ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։

Աղբյուրը`ArmSport.am