Foto

Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ է. Կրեմլ

Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Պուտինի խիտ գրաֆիկը չի ներառում մայիսին Սաուդյան Արաբիա այցը, գրում է kommersant.ru-ն։

«Ժամանակացույցում նման ուղևորություն չկա: Բայց մենք այդ հանդիպումն անհրաժեշտ ենք համարում»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով մայիսին Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր շփումների մասին հարցին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստման կարիք ունի։ «Դա պահանջում է ջանքեր տարբեր մակարդակներում, դա պահանջում է շարունակական շփումներ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև», - ասել է նա:

tert.am