Foto

Թուրքիայի պատճառով Նեթանյահուն չեղարկել է իր այցն Ադրբեջան. իսրայելական մամուլ

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025թ. մայիսի 7-ին պիտի մեկներ Ադրբեջան, սակայն այցը չեղարկվել է, քանի որ Թուրքիան փակել է օդային տարածքը և արգելել Իսրայելի պետական «Սիոնի թևը» (Wing of Zion) ինքնաթիռի մուտքն իր օդային տարածք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չնայած վարչապետի գրասենյակը որպես պատճառ նշել է «տարածաշրջանային զարգացումները» և «քաղաքական ու անվտանգային օրակարգի ծանրաբեռնվածությունը», բայց «Walla »լրատվական հարթակը հայտնում է, որ իրական պատճառը Թուրքիայից անցման արգելքն է։

Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները, սակայն այդ դեպքում թռիչքի տևողությունը կրկնապատկվելու էր, ինչի պատճառով այդ տարբերակից հրաժարվել են։

Իսրայելից Ադրբեջան ուղիղ թռիչքների տարբերակները սահմանափակ են։ Շատ դեպքերում անհրաժեշտ է անցնել Թուրքիայի օդային տարածքով, իսկ այլընտրանքները՝ Սիրիան, Իրաքը և Իրանը, համարվում են ռիսկային:

168.am