Foto

Երևանում «Mercedes ML»-ը Դավիթ Բեկի փողոցում գլխիվայր շրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:  
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավոորին առաջինը օգնության են հասել վարորդը, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել են տարածքն ու տեղում իրականացրել են հերթապահություն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննութայն, եղել է սթափ: