Foto

Սաուդյան Արաբիան և Կատարը կմարեն Սիրիայի՝ Համաշխարհային բանկին 15 միլիոն դոլար պարտքը

Սաուդյան Արաբիան և Կատարը ծրագրում են փակել Սիրիայի պարտքը Համաշխարհային բանկին։ Այս մասին հայտնում է SPA գործակալությունը՝ վկայակոչելով երկու երկրների համատեղ հայտարարությունը։

«Սաուդյան Արաբիայի և Կատարի ֆինանսների նախարարությունները հայտարարել են, որ կմարեն Սիրիայի պարտքը Համաշխարհային բանկին, որը կազմում է մոտավորապես 15 միլիոն դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրները նշել են, որ պարտքի մարումը Համաշխարհային բանկին թույլ կտա շարունակել աջակցությունը Սիրիային։

աղբյուրը՝ lurer.com