ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ցույց տա Վաշինգտոնի պատրաստակամությունը Ռուսաստանը «ձկան կեր դարձնելու» հարցում: Նման կոչով է հանդես եկել ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Քենեդին, նրա խոսքը մեջբերում է Fox News հեռուստաալիքը։
«Մենք պետք է Պուտինին հասկացնենք՝ կա գին, որը պետք է վճարել մեր նախագահին խաբելու համար», - հայտարարել Է խորհրդարանականը՝ Պուտինին մեղադրելով ամերիկյան կողմին տված «բոլոր խոստումները խափանելու» մեջ: