Foto

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին

Ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Ավան Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով վարորդը  բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 
 
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: