Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարված զինադադարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես ես հասկացա, նախագահ Պուտինն այսօր առավոտյան հայտարարեց ժամանակավոր հրադադարի մասին»,- ասել է նա։
Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է մշտական հրադադար տեսնել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 28-ին հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության տևողության ընթացքում։ Այն կգործի մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակնկալում է, որ այս ընթացքում ուկրաինական կողմը նույնպես կպահպանի հրադադարը։