Foto

Պակիստանը սպառնում է Հնդկաստանին

Պակիստանը նախազգուշացնում է Հնդկաստանին իր օդային տարածք ներխուժելուց: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք դա արեցինք երեք-չորս տարի առաջ, երբ հնդկական ինքնաթիռը խոցվեց Պակիստանի տարածքում: Մենք գերեվարեցինք օդաչուին, որն ի վերջո հանձնվեց Հնդկաստանին: Նրանք նույն ճակատագրին կարժանանանայս անգամ, եթե փորձեն խախտել մեր օդային տարածքը, մենք կպաշտպանենք այն: Նրանք անպայման դեռ երկար կհիշեն, թե ինչպես ենք մենք այն պաշտպանել»,- ընդգծել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը: