Foto

Հայտնի է Ուկրաինայում բրիտանացի խաղաղապահների նպատակը

Մեծ Բրիտանիայի ԶՈւ-ն Ուկրաինա զորախումբ ուղարկելու դեպքում, ավելի շուտ կզբաղվի երկրի զինված ուժերի զինվորների ուսուցմամբ, քան մարտական գործողություններին մասնակցելով: Այս մասին գրում է Telegraph պարբերականը՝ վկայակոչելով թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլիի նամակը։

Հիլիի հավաստիացմամբ՝ Բրիտանիայի նպատակները «կկենտրոնանան Ուկրաինայի ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնման վրա»։ Պարբերականի տվյալներով՝ Միացյալ Թագավորության պաշտպանության ստվերային նախարար Ջեյմս Քարթլիջը նամակ է գրել Հիլիին՝ խնդրելով դիտարկել հնարավոր խաղաղապահների համար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ) նորմի մասնակի չեղարկման հնարավորությունը։

Ի պատասխան՝ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը մերժել է այդ կոչը՝ նշելով, որ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի հայտնվելը չի խանգարի երկրին պահպանել ՄԻԵԿ-ը ։ «Այն դեպքերում, երբ Մեծ Բրիտանիան ռազմական գործողություններ է ձեռնարկում, նա լիովին պահպանում է բրիտանական և միջազգային օրենսդրությունը։ Մենք հավուր պատշաճի ուշադրություն կդարձնենք ՄԻԵԿ-ի դրույթներին աջակիցների կոալիցիայի ծավալման մանրամասները մշակելիս», - հայտարարել է Հիլին նամակում։