Foto

Չինաստանից ԱՄՆ ապրանքների ներմուծման ծավալները կտրուկ նվազել են

ԱՄՆ կոնտեյներներային նավահանգիստների օպերատորները և օդային բեռների կառավարիչները Միացյալ Նահանգներում հայտնում են Չինաստանից ապրանքների ծավալների զգալի անկման մասին նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծման մաքսատուրքերի սահմանումից հետո: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

Հոդվածում ասվում է, որ «կոնտեյներների նավահանգիստների օպերատորները և օդային բեռների կառավարիչները նկատում են Չինաստանից եկող ապրանքների ծավալների կտրուկ անկում»։

Նշվում է նաև, որ տուրքերի ներդրումից հետո ԱՄՆ կոնտեյներային առաքման պատվերների թիվը զգալիորեն նվազել է։ Ըստ Vizion կոնտեյներների հետագծման ծառայության վերջին տվյալների՝ ապրիլի կեսերին Չինաստանից ԱՄՆ ստանդարտ բեռնարկղերի պատվերները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 45%-ով:

lurer.com