Foto

Եվս մեկ օտարերկրյա առաջնորդ կմասնակցի մայիսի 9-ի շքերթին

Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու-Նգեսոն կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Այս մասին հայտնում է Lenta-ն։

Օտարերկրյա առաջնորդը նաև հույս է հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ամփոփել երկրների միջև համագործակցության արդյունքները և «նախանշել հետագա ծրագրերը»: