Foto

Փոխհրաձգություն՝ Հարավային Կարոլինայում. կա 1 զոհ, 11 վիրավոր

Ամերիկյան Հարավային Կարոլինայի Միրթլ Բիչ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է WMFB տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին։

«Ոստիկանությունը հայտնել է, որ տուժել է 11 մարդ. նրանք բուժօգնություն են ստանում, սպայի պատասխան կրակոցից վիրավորված տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը, երբ ոստիկանությունը պատասխանել է փողոցում մարդկանց «անկարգ» պահվածքին, հաղորդում է հեռուստաալիքը։

աղբյուրը ՝ tert.am