Foto

ԵՄ-ն աջակցում է կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը. Կալլաս

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցի Կայա Կալլասը Բաքվում հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է հայ-ադրբեջանական կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։

«Եվրոպական միությունն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ Մենք հետագայում ևս ջանքեր կգործադրենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է նա։

Կալլասը տարածաշրջանում Ադրբեջանին կարևոր գործընկեր է համարել։ 

«Մենք մեր հարաբերությունների ամրապնդման ակնկալիքներ ունենք»,- հավելել է նա։

աղբյուդը ՝aysor.am